Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողներին

https://arm.sputniknews.ru/20260228/tigran-qjvosajani-anvan-mrcanaky-kbazhanvi-patuhanic-ynkats-erekhaji-kjanqy-prkvoghnerin-99306924.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, երեխա, սանկտ պետերբուրգ

ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, երեխա, սանկտ պետերբուրգ

Բաժանորդագրվել

Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը կկազմի 3 միլիոն ռուբլի և կբաժանվի Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Փետրվարի 25-ին մի երեխա ընկել է Սանկտ Պետերբուրգի Բոգատիրսկի պողոտայում գտնվող շենքի 10-րդ հարկի պատուհանից: Բնակարանում եղել են նրա մայրն ու եղբայրը, մայրը զուգարան է գնացել, իսկ եղբայրն այդ պահին համակարգչով խաղալիս է եղել։ Անցորդները տեսել են, որ պատուհանի մոտ երեխա կա, նրանցից մեկը հանել է իր բաճկոնը, մյուսները բռնել են եզրերից, և երեխան ընկել է բաճկոնի մեջ։ Տղան հոսպիտալացվել է։

«Ի սկզբանե ես ուզում էի մեկական միլիոն հատկացնել երկու բուժքույրներին, բայց հետո պարզվեց` փրկողներն ավելի շատ են եղել։ Տիգրանի մրցանակը տրվում է լավ մարդկանց, ուստի ես որոշեցի 3 միլիոն հատկացնել, որը հավասարապես կբաժանվի այդ լավ մարդկանց միջև։ Խոնարհումս ձեզ»,- գրել է Սիմոնյանը Telegram-ում։

Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։ Պարգևն արդեն ստացել են դռնապան Խայրուլո Իբադուլաևը, որը Սանկտ Պետերբուրգում փրկել է պատուհանից ընկած մեկ այլ երեխայի, վերոնշյալ 2 դաստիարակչուհիները, ինչպես նաև Անապայում քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված տղամարդու ընտանիքը:

Leave a comment