Մեր քաղաքացին չի ցանկանում ունենալ Լիսկաներ ու Նեմեց Ռուբոներ ու պամպերսավոր արդարադատության փոխնախարարներ․ Հարությունյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ երկու բառ գրել այսօրվա միջադեպի մասին: Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ: Նա հարյուրավոր մեր քաղաքացիներից մեկն էր, որը գնաց այդ քայլին: Մյուսները վարչապետին ու մեր թիմին շատ ջերմ ընդունեցին:

Մահվան և սգի գործակալները, որոնք առավոտյան մեզ ուզում էին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ, երեկոյան նոր թեմա գտան՝ հերոսացնելով դուռը փակողին:

Նրանք անգամ չեն հասկանում, որ այս թեման տարածելով մեր քաղաքացիներին ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար է Փաշինյանը, որ այսպիսի ազատություն է բերել իր քաղաքացուն: Իրենց այս արշավի արդյունքում նրանք հասկացան, որ իրականում ՔՊ առաջնորդի՝ մեր վարչապետի գովքն են անում, և անցան այլ տակտիկայի:

Սգո և մահվան կարկառուն գործակալ, արդարադատության չստացված նախկին փոխնախարարը տարածեց, թե դուռը փակողին «նեղում են», ինչը կատարյալ ՍՈՒՏ է: Ինչու՞ են նրանք այս քայլին դիմում. պարզապես փորձում են իրենց նախկին ռեժիմի հետ հավասարության նշան դնել: Ու սա անում է մի մարդ, ում պաշտոնավարման ժամանակ կար Լիսկա ու Նեմեց Ռուբո, ում անուններն այն ժամանակ լսելով երևի պամպերսը լցնում էրու մտնում սեղանի տակ: Սենց առյուծ կտրող էիր, էն ժամանակ դրանց բռնությունները կանխեիր:

2026-ին հունիսի 7-ին ձեր վերջնական ֆիասկոն կլինի, որովհետև մեր քաղաքացին չի ցանկանում ունենալ Լիսկաներ ու Նեմեց Ռուբոներ ու պամպերսավոր արդարադատության փոխնախարարներ:

Քաղաքացուն ազատություն տալն իշխանավորի առաքինությունն է, ուժեղության նշան է, այլ ոչ թե թուլության: Իրավունք հարգելն է ՈՒԺԵՂ լիդերի հատկանիշը, ոչ թե տփելը, սպանելը ու սեղանի տակ պախկվելը»: 

Leave a comment