Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ․ դերասանուհի Անահիտ Կիրակոսյան

«Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ»․ դերասանուհի Անահիտ Կիրակոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ ,հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։

Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:

Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին։

Leave a comment