Քուվեյթում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել | ՄԱՄՈՒԼ.ամ

Քուվեյթում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղի ՀՀ քաղաքացիներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

«Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան կամ X-ի պաշտոնական օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝(+965) 25322175, (+965) 90065454, (+965) 25322174»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment