Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին


Սպորտ

Հնդկաստանում անցկացվող ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի (PWL) շրջանակում հայ մարզիկները սկսել են իրենց ելույթները։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) տպավորիչ հաղթանակով է նշանավորել իր մասնակցությունը։ Մումբայը ներկայացնող «Maharashtra Kesari» թիմի կազմում հայ ըմբիշը ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Ռահիմզադեի հետ։ Լարված պայքարում Թևանյանին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ գոտեմարտը ավարտելով 5-2 հաշվով։ Հատկանշական է, որ հայ մարզիկը վճռորոշ միավորները վաստակել և հաղթանակը կորզել է հանդիպման վերջնամասում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment