Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են, հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին:
Իսրայելական պաշտոնական լրատվամիջոցները գրել էին, թե սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրազադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Իրանը կդադարեցնի ինքնապաշտպանությունը, երբ Իրանի նկատմամբ ագրեսիան դադարի: