Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

28.02.2026 | 17:02

Փետրվարի 28-ին Իրանի նախաձեռնությամբ ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին հակազդելու քայլերի մասին՝ նշելով, որ դրանք խոչընդոտել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի հրատապ նիստ գումարելու ծրագրի մասին։

Սերգեյ Լավրովը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը՝ ընդգծելով դրա անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցելու խաղաղ լուծումների որոնմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։

Leave a comment