Պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյում, Քուվեյթում։ Բնակիչներին նախազգուշացվել է՝ մնալ տներում։ Թել Ավիվում օդային տագնապ է ազդարարվել արդեն երրորդ անգամ։
Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․ «Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն հարվածներ կան հարակից այլ պետություններում.
📍Եմեն
📍Բահրեյն
📍Իսրայել
📍Արաբական Միացյալ Էմիրություններ
📍Քուվեյթ
📍Կատար
📍Հորդանան
Ցանկը կմեծանա, ցավոք»։