Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով։
Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Իսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին։
Իրանական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում Թեհրանի տարբեր հատվածներից, որտեղ իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում։
Թիրախավորվել է շուրջ 30 օբյեկտ ողջ Իրանի տարածքում։ Հարվածների թվում են՝ Իրանի նախագահի նստավայրը և Հետախուզության գլխավոր կենտրոնակայանը (շտաբ-բնակարանը)։
Իսրայելի անվտանգության հարցերով պաշտոնյան հայտարարել Է, որ Իրանի ամբողջ իշխանությունը թիրախ է եղել, այդ թվում՝ Խամենեին։