Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա

19.01.26 | 10:25






Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում: Ռեժիմի համար օրենքն ու Սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն, իսկ երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա», – նշել է Աբրահամյանը:

Leave a comment