Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը

19.01.26 | 10:55






Երևանում հունվարի 19-ին մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը: Դրա առաջին քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց կա։

Դրանցից 9-ը պատգամավորները կքննարկեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին: Դրանց թվում են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը, «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» օրինագծերի փաթեթն ու հարակից օրենքներում փոփոխությունները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր: