Դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության հայտարարություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:

  1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
  2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

2.1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2.2. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2.3. հանրային ծառայող է,

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնելՀԱՅՏԸև ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝
– Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),

– Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ,

– Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը (պատճենը), ինքնակենսագրությունը,

– Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2022թ. հունիսի 15-ը (հայտերի ընդունման վերջնաժամկետ), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-13:00 և/կամ 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը կարող եք հանձնել Խմբին առձեռն, փոստով կամ ներկայացնելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Էլ.-փոստի հասցե՝prisonarmenia@gmail.com

Պատասխանատու անձի հեռախոսահամար՝ +374 98 606393

Leave a comment