Փետրվար 27,2026 23:25
Փետրվարի 26-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև TRIPP նախաձեռնության վերաբերյալ դասախոսությամբ։
Միջոցառման ընթացքում դեսպանը խոսել է բանակցություններում առկա առաջընթացի մասին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղությանը։
Դրան հաջորդած բովանդակալից քննարկման ընթացքում նա նաև մասնակցել է լսարանի հետ հարց ու պատասխանի, որը վարում էր պրոֆեսոր Ռաֆայել Բուստոսը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)