Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեւը կպարգևատրվեն

Արաբական Միացյալ Էմիրությունների «Շեյխ Զայեդ» հիմնադրամը հայտարարել է «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի 2026 դափնեկիրների անունները։


Այս մրցանակի դափնեկիրների թվում են նաև Նիկոլ Փաշինյանն ու նրա ադրբեջանցի գործընկերԻլհամ Ալիեւը։


Մրցանակը վարչապետկհանձնվի փետրվարին,Աբու-Դաբիում։


Այս մասին տեղեկություն է հրապարակվելհիմնադրամի պաշտոնական կայքում։


Մրցանակը շնորհվել է «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման համար, որը «վերջ է դրելԿովկասում երկարատև հակամարտությանն ուհումանիտար աղետին»։


«Այս տարի Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի կոմիտեն ընտրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը:Այս պայմանագիրը մարմնավորում է մրցանակի առաքելությունն ու նպատակները՝ խթանել և զարգացնել երկխոսության և համակեցության մշակույթը:Այն համարվում է համաշխարհային խաղաղության առաջխաղացման կարևորագույն հանգրվան և դիվանագիտական ​​խոշոր նվաճում»,- ասել է «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի ժյուրիի անդամ և գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդուսալամը։

Leave a comment