Սաստիկ բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը. ի՞նչ վիճակ է ՀՀ մյուս ճանապարհներին

https://arm.sputniknews.ru/20260227/sastik-bqi-pattsharvov-pak-e-vardenjac-lernancqy-inch-vitshak-e-hh-mjus-tshanaparhnerin-99279382.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96644232_0:196:962:917_1920x0_80_0_0_1d91bb56f4da7d62872001c3cc108a9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ճանապարհ, ձյուն, բուք, վարդենյաց լեռնանցք

ճանապարհ, ձյուն, բուք, վարդենյաց լեռնանցք

Բաժանորդագրվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամը 19:40-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածոտնի մարզում դժվարանցանելի են Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները։

Այս պահին ձյուն է տեղում Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment