ՀՀ և ՌԴ պաշտոնյաները երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցեր են քննարկել

Բաժանորդագրվել

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին»,- ասված է հայտարարությունում։

Նապարարությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Leave a comment