Փետրվարի 24-26-ը Բրյուսելում ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել Եվրոպական խորհրդարանի անդամներ հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Փետրվարի 24-26-ը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում գործընկերներիս` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի (EPP, Ֆրանսիա), Անջեյ Հալիցկիի (EPP, Լեհաստան), Ռասա Յուկնեվիչիենեի (EPP, Լիտվա), Անդրեյ Կովաչևի (EPP, Բուլղարիա), Նիլս Ուշակովսի (S&D, Լատվիա), Մարիուշ Կամինսկիի (ECR, Լեհաստան), Մարիան Մեսյուրի (The left, Ֆրանսիա), Անտոնիո Տանգեր Կոռեայի (PfE, Պորտուգալիա), Քրիստիան Տարհեշի (ECR, Ռումինիա), Միրիամ Լեքսմանի (EPP, Սլովակիա) և Վասիլ Դինկույի (S&D, Ռումինիա) հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերջին զարգացումները, Հայաստան – Թուրքիա կարգավորման գործընթացը: Եվրախորհրդարանի գործընկերներին ներկայացրել ենք նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը»։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան

Leave a comment