Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում տեղակային հրադադարի շուրջ՝ փետրվարի 10-ին անջատված «Ֆեռոսպլավնայա-1» սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար:
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի միջնորդությամբ կնքված ևս մեկ տեղային հրադադար, որը թույլ է տալիս վերականգնել Զապորոժիեի ատոմակայանի «Ֆեռոսպլավնայա-1» 330 կՎ պահուստային էլեկտրահաղորդման գիծը։