https://arm.sputniknews.ru/20260227/yntrutjany-masnakcelu-dzevachapy-parz-klini-tsarukjani-tsragiry-qnnarkeluc-hetvo-sargsjan-99273868.html
Ընտրությանը մասնակցելու ձևաչափը պարզ կլինի Ծառուկյանի ծրագիրը քննարկելուց հետո. Սարգսյան
Ընտրությանը մասնակցելու ձևաչափը պարզ կլինի Ծառուկյանի ծրագիրը քննարկելուց հետո. Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը Sputnik Արմենիային հայտնել է, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման և Գագիկ Ծառուկյանի… 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T17:45+0400
2026-02-27T17:45+0400
2026-02-27T17:45+0400
արամ սարգսյան
գագիկ ծառուկյան
ազգային ժողովի ընտրություններ
«առաջարկ հայաստանին» ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98643639_0:0:1500:844_1920x0_80_0_0_54187258dba5c59070f39a027639aa87.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ոչ թե առաջնորդը՝ թիմով, այլ թիմը՝ առաջնորդով. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու գաղափարը։Նշենք` «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 27–ին հայտարարել է, որ լիակատար աջակցություն է հայտնում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։Նրա խոսքով` այս պահին Ծառուկյանի հետ իրենց համագործակցությունը բացառապես ծրագրի շուրջ է, և հիմա համատեղ քննարկումների փուլում են։ Ընդ որում, առաջին քննարկումն արդեն կայացել է, շուտով կհրավիրվի նաև երկրորդը։«Մենք հրավիրել ենք ոչ թե կուսակցության անդամի, այլ տվյալ կուսակցության փորձագետի։ Շատ կարևոր է, որ նա լինի մասնագետ, տիրապետի առարկային, որպեսզի կարողանա իր կողմից էլ առաջարկ անել»,– պարզաբանեց ՀԴԿ նախագահը։Նշեց` առաջին քննարկումը վերաբերել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի սոցիալական և տնտեսական բլոկին, երկրորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Բոլոր հարցերը քննարկելուց հետո մասնակիցների ներկայացրած առաջարկները համակարգվելու և ներկայացվելու են նախաձեռնողին։Արամ Սարգսյանի խոսքով` ծրագրի և առաջարկների ամբողջական քննարկումից ու լրամշակված ծրագրի ընդունումից հետո միայն դրա շուրջ համախմբված ուժերը կանցնեն ընտրություններին մասնակցելու ձևաչափի քննարկմանը։Հիշեցնենք` փետրվարի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակեց իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը։ Նրա խոսքով` դա քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները, և որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի։Հավելենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026–ի հունիսի 7–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98643639_125:0:1458:1000_1920x0_80_0_0_1cfcbfbde1397ebab5466eb1bf4c85ff.jpg.webp
արամ սարգսյան, գագիկ ծառուկյան, ազգային ժողովի ընտրություններ, «առաջարկ հայաստանին» ծրագիր
արամ սարգսյան, գագիկ ծառուկյան, ազգային ժողովի ընտրություններ, «առաջարկ հայաստանին» ծրագիր
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը Sputnik Արմենիային հայտնել է, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունն այս պահին բացառապես «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ է։
Նշենք` «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 27–ին հայտարարել է, որ լիակատար աջակցություն է հայտնում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
«Այսինքն, եթե դուք նորից հույս եք դնում, որ մի մարդ կգա` ինքն իր թիմով և նույն այդ լիազորություններով, որ այսօր ունի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, ապա ոչինչ չի փոխվի։ Պետք է լինի համախմբում ծրագրի շուրջ, և կապ չունի արդեն, թե ով որ կուսակցությունից է։ Այդ կազմը պետք է պատասխանատվություն վերցնի ապագա կառավարման համար։ Ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է պայքարենք 5 մանդատ ունենանք, թե 10, դրանով հարց չի լուծվելու մեր երկրի համար։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք փոխելու այս կառավարման համակարգը, որը անընդունելի է Հայաստանի Հանրապետության ապագայի համար»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` այս պահին Ծառուկյանի հետ իրենց համագործակցությունը բացառապես ծրագրի շուրջ է, և հիմա համատեղ քննարկումների փուլում են։ Ընդ որում, առաջին քննարկումն արդեն կայացել է, շուտով կհրավիրվի նաև երկրորդը։
«Մենք հրավիրել ենք ոչ թե կուսակցության անդամի, այլ տվյալ կուսակցության փորձագետի։ Շատ կարևոր է, որ նա լինի մասնագետ, տիրապետի առարկային, որպեսզի կարողանա իր կողմից էլ առաջարկ անել»,– պարզաբանեց ՀԴԿ նախագահը։
Նշեց` առաջին քննարկումը վերաբերել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի սոցիալական և տնտեսական բլոկին, երկրորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Բոլոր հարցերը քննարկելուց հետո մասնակիցների ներկայացրած առաջարկները համակարգվելու և ներկայացվելու են նախաձեռնողին։
Արամ Սարգսյանի խոսքով` ծրագրի և առաջարկների ամբողջական քննարկումից ու լրամշակված ծրագրի ընդունումից հետո միայն դրա շուրջ համախմբված ուժերը կանցնեն ընտրություններին մասնակցելու ձևաչափի քննարկմանը։
Հավելենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026–ի հունիսի 7–ին։