Փետրվար 27,2026 17:20
Վաղը Մոսկվայում 21-րդ անգամ մեկնարկելու է շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարը, որտեղ ուժեղագույնների խմբում հանդես է գալու 180 շախմատիստ, 61-ը` գրոսմայստեր։
Հիշեցնենք, որ Հայաստանն այստեղ ներկայացնում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը, միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Միքայել Մանվելյանը, Էդգար Հայրապետյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Մենուա Հակոբյանը Մանվել Առաքելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: