Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 10-11-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 17-18-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Ատալանտա» (Իտալիա) – «Բավարիա» (Գերմանիա)

«Նյուքասլ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Բայեր» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)

Leave a comment