ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվող քննարկմանը, որը վարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Քննարկվել են Հայաստանի Շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկները։ 


 


Անդրադարձ է կատարվել արտաքին էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրներին, նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող հարցերի։ 


 


Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։ 


 


Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

Դիտումների քանակ1

Leave a comment