Նա հանցակից է․ Ռոբերտ Քոչարյանն իր 1,5 տարվա կալանքի համար մեղադրում է Հայկ Հովհաննիսյանին

https://arm.sputniknews.ru/20260227/na-hancakic-e-rvobert-qvocharjann-ir-15-tarva-kalanqi-hamar-meghadrum-e-hajk-hvovhannisjanin-99265807.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83460399_179:0:1600:1066_1920x0_80_0_0_2bb0cd14ca871f30e3f9e96aae4dac24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, դատախազ, միջնորդություն

ռոբերտ քոչարյան, դատախազ, միջնորդություն

Բաժանորդագրվել

Նախորդ նիստում դատավորը մերժեց դատախազ Հայկ Հովհաննիսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Դատախազ Հայկ Հովհաննիսյանը հանցանքի մասնակից է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ ինքը 1,5 տարի առերևույթ ապօրինի կալանք է տարել, որի «մեղավորներից» մեկը Հայկ Հովհաննիսյանն է։

«Այդ ժամանակահատվածի մեծ մասը եղել է նախաքննական փուլում, և դատական նիստերի ժամանակ սա ամբողջությամբ ներկայացնում է քննչական խմբի ղեկավարը․ հիմա ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի՞, թե՞ չունի։ Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու, իր հայտարարություններին, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին։ Փաստաբաններն ամեն նիստի ժամանակ ասում էին՝ հոդվածը հակասահմանադրական է, իսկ քննչական խմբի ղեկավարներն ու մասնակից դատախազներն իրենց «ճղում էին», որ այդպես չէ։ Ինձ համար սա ենթադրվող հանցագործություն էր, և նա ինձ համար հանցակից է»,- նշեց նախագահը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է մեղադրող կողմի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Փաստաբան Միհրան Պողոսյանը նախորդ նիստում միջնորդություն էր ներկայացրել դատախազ Հայկ Հովհաննիսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։

Պաշտպանը նշել էր, որ այժմ դատախազ Հովհաննիսյանը նախկինում Քոչարյանի և մյուսների գործով գործով ներգրավված է եղել որպես քննիչ, չնայած օրենքի «քննչական և պաշտպանական գործառույթների տարանջատում» պահանջին։ Հետևաբար, դատախազը չի կարող օբյեկտիվորեն գնահատել իր սեփական քննության արդյունքները։ Նախորդ նիստում, երբ ներկայացվել էր միջնորդությունը, դատախազը հայտարարել էր, որ այն անհիմն է ու պետք է մերժվի։

«Դատախազի հնարավոր կողմնակալության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, և Հովհաննիսյանի՝ գործի կողմ լինելու պնդումն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց գործով դատավոր Սարգիս Պողոսյանը՝ մերժելով Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը։

Դատավորը վստահեցրեց՝ դատախազի կողմից որևէ խախտում կամ խախտելու փորձ նկատելու դեպքում ինքը կարձագանքի։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հակասահմանադրական ճանաչվելուց հետո: Որոշումը բողոքարկվել է, գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։

Leave a comment