Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը կախված է բանակցություններին լուրջ և իրատեսորեն մոտենալու նրանց կարողությունից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթթայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Արտգործնախարարը կոչ է արել ամերիկյան կողմին զերծ մնալ միջուկային բանակցությունների ընթացքում չափազանց պահանջներ ներկայացնելուց։
«Հիշեցնելով Իրանի դիվանագիտական հանձնառությունը խնդրահարույց հարցերի լուծման գործում՝ արտգործնախարարը նշել է, որ այս հարցում հաջողության հասնելու համար մյուս կողմը պետք է հավատարիմ մնա լրջությանը և իրատեսությանը, ինչպես նաև խուսափի ցանկացած սխալ հաշվարկից կամ չափազանց պահանջներից»,- ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։