Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Netflix-ը հրաժարվեց Warner Bros.-ի ձեռքբերումից, այն բանից հետո, երբ վերջինիս տնօրենների խորհուրդը Paramount Global-ի և Skydance Media-ի նոր առաջարկը համարել է «ավելի շահավետ», հայտարարել է Netflix-ի մամուլի ծառայությունը։
«Paramount Skydance-ի վերջին առաջարկին համապատասխանելու համար պահանջվող գնով գործարքն այլևս ֆինանսապես գրավիչ չէ», – հայտարարել են Netflix-ի գործադիր տնօրեններ Թեդ Սարանդոսը և Գրեգ Փիթերսը։
Warner Bros.-ը նախկինում հայտարարել էր, որ Paramount Skydance-ի նոր առաջարկը մեկ բաժնետոմսի համար կազմում էր 31 դոլար, ինչը գերազանցում էր Netflix-ի առաջարկած մեկ բաժնետոմսի համար 27,75 դոլարը։