ՀՀ որոշ տարածաշրջաններում սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն


Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։


Դիտումների քանակ11

Leave a comment