Չիլիում հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ

Չիլիում անտառային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն18 մարդ, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։


Շաբաթ երեկոյան իշխանությունները Պենկո, Նասիմիենտո և Լախա համայնքներում պարետային ժամ են սահմանել, մինչդեռ Լիրկենում՝ ամենաշատ տուժած շրջաններից մեկում, պարետային ժամ էր սահմանվել ավելի վաղ և ուժի մեջ է մնում անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ հրդեհները ընդգրկել էին քաղաքի մոտ 80 տոկոսը։


Երկրի Ազգային անտառտնտեսության կորպորացիայի տվյալներով՝ Չիլիում բռնկվել14 անտառային հրդեհ, որոնց համար հայտարարվել էվտանգի կարմիր մակարդակ, իսկ ամբողջ երկրում այրված տարածքը գերազանցելէ 24,000 հեկտարը։


Ամենամեծ հրդեհը Կոնսեպսիոնում է գրանցվել․ այն ընդգրկել էավելի քան 10,600 հեկտար։

Leave a comment