Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որում վարչապետը հանդես է եկել ելույթով։
Բացելով նիստը՝ վարչապետը կարևորել է այդ ձևաչափով աշխատանքը, քանի որ այն ուղղված է Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված անելիքներին։
«Մեր միջազգային գործընկերները, բավական երկար ժամանակ ՀՀ-ին ուղեկցում են այս կարևոր առաքելության մեջ, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը»,- ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունը որոշել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել երկրորդ անգամ 2026 թվականից մինչև 2036 թվականը։
«Խիստ արդիական և օրակարգային է ՀՀ-ում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող էներգաբլոկին շահագործումից դուրս բերելուց հետո»,- ընդգծել է նա։