Ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա Հակոբյանը հայտարարել է իր և Փաշինյանի ամուսնության ավարտի մասին (ՎԻԴԵՈ)

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ամուսնությունը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ամուսնությունը։


Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։


«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։


Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։


Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ», գրել է նա տեսանյութին կից։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  Facebook-յան իր էջում գրել է։


«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։


Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում», – գրել է վարչապետը։




Leave a comment