ANI PRODUCT․ նոր համեր, ժամանակակից արտադրություն և 100 նվերի հնարավորություն

ANI PRODUCT․ նոր համեր, ժամանակակից արտադրություն և 100 նվերի հնարավորություն (տեսանյութ)

Հայկական ANI PRODUCT ընկերությունը շարունակում է զարգանալ՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, արդիականացնելով արտադրական գործընթացներն ու ընդլայնելով կաթնամթերքի տեսականին։

2003 թվականին փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած ընկերությունն այսօր ժամանակակից արտադրական համալիր է, որի զարգացման հիմքում որակի շարունակական բարելավումն ու սպառողների պահանջներին համահունչ նորարարություններն են։

Վերջին տարիներին ANI PRODUCT-ը լայնածավալ արդիականացրել է կաթնամթերքի արտադրամասերը, վերանորոգել տարածքներն ու փոխարինել հոսքագծերը նորագույն սարքավորումներով։ Սա հնարավորություն է տվել կատարելագործել արտադրական գործընթացները և սպառողներին առաջարկել ավելի բազմազան տեսականի։

Ավանդական կաթնամթերքի՝ կաթի, մածունի, կաթնաշոռի և թթվասերի կողքին ընկերությունն առաջարկում է հունական յոգուրտների տարբեր համեր՝ դասական, վանիլային, օրեգանոյի և հապալասի։ Տեսականին համալրվել է նաև առանց լակտոզի արտադրանքով՝ թթվասերով, կաթնաշոռով և տարբեր համերով հունական յոգուրտներով։

Արտադրանքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը ընկերության առաջնահերթություններից են։ Վերահսկողությունն իրականացվում է արտադրական ամբողջ շղթայում՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի առաքում։ Ընկերությունն ունի սեփական մանրէաբանական և ֆիզիկաքիմիական լաբորատորիաներ և առաջնորդվում է ISO 22000 ստանդարտի HACCP համակարգի պահանջներով։

ANI PRODUCT-ը կարևորում է նաև շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը․ դեռևս 2022 թվականին ընկերությունը ներդրել է արևային կայաններ՝ բարձրացնելով արտադրության էներգաարդյունավետությունը։

Իսկ առաջիկայում սպառողներին սպասվում է ևս մեկ հաճելի անակնկալ։ Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի «Հաջողության համը» խաղարկությունը, որի շրջանակում նախատեսվում է խաղարկել 100 խոշոր և միջին կենցաղային տեխնիկա։ Մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել խաղարկությանը մասնակցող 400 գրամանոց ANI PRODUCT թթվասերը, փաթեթավորման վրա գտնել անհատական կոդը և մուտքագրել այն խաղարկության Telegram հարթակում։

Նոր արտադրական հնարավորություններ, բազմազան տեսականի և սպառողների համար հաճելի անակնկալներ․ ANI PRODUCT-ը շարունակում է զարգանալ՝ հայկական արտադրանքը դարձնելով ավելի ժամանակակից ու բազմազան։

Leave a comment