Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական խաղադաշտում 0։2 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիլին» ու դուրս մնաց պայքարից (տեսանյութ)։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման։
Բելգրադում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։1 հաշվով։ Նույն հաշվով առաջին խաղում հաղթել էր սերբական ակումբը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում «Լիլը» խփեց ևս մեկ գոլ ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Լիլի» գոլերը խփեցին Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն ու բելգիացի պաշտպան Նատան Նգոյը։