Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:
Վերջինս ողջունել է վարչապետի այցը և կարևորել այսօր Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը:
Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, որ երկու երկրները կշարունակել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարևորությունը:
Վարչապետն ընդգծել է Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու առաջմղման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: