Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն է ապահովել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Հայ մարզուհին 1/4 եզրափակիչում հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Վաղը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

Leave a comment