Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Ավանեսյան


Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում:


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անելիքներն էին, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վեաբերյալ հարցերը:


 


Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքը՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու մասնագիտական հանրությանը:


 


«Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի: Այս թիվը պարբերաբար որոշակի փոփոխություն է կրում, քանի որ մենք ունենք անընդհատ փոփոխվող ապահովագրական կարգավիճակ ունեցող քաղաքացիներ»,- նշել է նախարարը:


 


Ապահովագրական բարեփոխման բոլոր մանրամասները, ինչպես նաև ակնկալվող արդյունքը ներկայացնելուց հետո մեկնարկել է նիստի երկրորդ փուլը:


 


Այս հատվածում խորհրդի անդամները նախարարին ուղղել են տասնյակ հարցեր՝ ոչ միայն առողջության ապահովագրության վերաբերյալ:

Դիտումների քանակ2

Leave a comment