Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա


Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:


«Մենք նպատակ ունենք շրջել այդ ողբերգական էջը հարաբերություններում, սակայն զոհվածների հիշատակը չի ջնջվի»,- ընդգծել է Մարիա Զախարովան:


Նա նաև ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտության վրա:


Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը նշել էր, որ Բաքվի դիրքորոշումն «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ սկզբունքային է և հստակ. դա Ռուսաստանի ՊՆ սխալն էր: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թ. հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի, և փոխհատուցում կվճարվի:

Դիտումների քանակ6

Leave a comment