Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց

Հասարակություն

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց եւս երեք ամսով: 

 

   Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ հիմքերը դեռ չեն վերացել, ուստի  Արթուր Սարգսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառվել: 

 

Պաշտպան Արամ Վարդեւանյանը մինչ որոշման հրապարակումը իր խոսքում  նշեց, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, բացակայելու արգելք, վարչական վերահսկողություն, սակայն  տնային կալանքը որպես խափանման միջոց դատարանը պետք է  վերացվի: 

 

Իսկ  Արթուր Սարգսյանը  հավելեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ այն քաղաքական հետապնդում որակեց: «Նպատակն է ոչ թե արդարադատությունն է, այլ իմ քաղաքակյան գործունեության կասեցումը»,- ասաց Արթուր Սարգսյանը: 

Գործով անցնում են 18 անձինք: Նրանք մեղադրվում են իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության մեջ: 18 անձանցից միայն Բագրատ  արքեպիսկոպոս Գալստանյանը կմնա կալանավայրում: Մյուսների դեպքում կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ: 

Leave a comment