Վաշինգտոնում «Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի» ընթացքում ցուցադրված տեսահոլովակում ներկայացվել է Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր, իսկ Էջմիածինը՝ առաջին քրիստոնեական տաճար։
Կրոնական ազատությունը համընդհանուր ազատություն է։
Այնինչ, Ադրբեջանն այսօր ՝ 2020թ. արցախյան պատերազմից և 2023թ. 120.000 հայերի բռնի տեղահանումից հետո, մերժում է հայերի հասանելիությունը Արցախում իրենց դարավոր կրոնական ժառանգությանը։ Հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման իրական ռիսկի տակ և պահանջում է միջազգային պաշտպանություն։
Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը։ Սակայն պետական պաշտոնյաները ուղղակիորեն են միջամտում կրոնական հարցերին՝ մասնակցելով կարգալույծ քահանաների պատարագներին, պահանջելով պատարագային տեքստերի փոփոխություն (Կաթողիկոսի անվան զեղչում), պատարագներից նման միջամտություններին հակառակվող հավատացյալների դուրսբերում, եկեղեցու դռների փակում և այլն։
Տեսահոլովակում ներկայացվել են կալանավորված սրբազանները, ինչպես նաև Սամվել Կարապետյանը։
Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք կրոնական ազատությունը։
Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: