-Վերահաստատում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որի նպատակն է ոչ թե արդարադատությունը, այլ իմ քաղաքական գործունեության կասեցումը,- այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, երբ քննարկվում էր նրա խափանման միջոց տնային կալանքը փոխելու հարցը:
-Այստեղ չեմ եկել արդարադատություն հայցելու։ Մենք գիտենք՝ այս դատարանում որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տառով, այլ ինչ-որ քաղաքական վերնախավի կաբինետներում: Պատարստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց գիտենք, որ ապացուցելու համար պետք է արդարություն լինի: Այս 8 ամիսներին համոզվեցինք՝ այս դատարանում արդարություն չկա,- հավելեց պատգամավորը:
Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված այլ միջոցներով ու սահմանափակումներով, որոնք ընտրել էր ավելի վաղ և այդ խափանման միջոցը երկարաձգել ևս երեք ամսով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: