Սրբուհի Գալյանն այցելել է նաև ՔԿՀ-ում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում է զոդման դասընթացներ իրականացնել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված տեսակցության սենյակներին, գրադարանին, մարզասրահին, մանկական խաղասենյակին։ Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում են զոդման դասընթացներ իրականացնել։ Այդ նպատակով ձեռք են բերվել նոր սարքավորումներ, հաստոցներ։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment