Վրաստանի միջազգային պահուստները հասել են 6.3 մլրդ դոլարի

2026 թվականի հունվարին Վրաստանի ազգային բանկը Bmatch հարթակի միջոցով ձեռք է բերել 86.6 մլն ԱՄՆ դոլարի արտարժույթ։ Այս մասին նշվում է կարգավորիչի հրապարակած՝ նախորդ ամսվա արժութային գործարքների վերաբերյալ հաշվետվությունում։

Արդյունքում՝ հունվարին միջազգային պահուստների ընդհանուր ծավալը աճել է 141 մլն դոլարով՝ հասնելով 6.3 մլրդ դոլարի։

Վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային պահուստներն ավելացել են 1.86 մլրդ դոլարով։ Աճը պայմանավորված է ինչպես Ազգային բանկի կողմից իրականացված զուտ արտարժույթի գնումներով, այնպես էլ միջազգային շուկայում ոսկու գների կտրուկ աճով։

Ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ հունվարին ոսկու պահուստների ծավալն ավելացել է 141 մլն դոլարով՝ կազմելով 1.14 մլրդ դոլար։ Տարեկան կտրվածքով ոսկու պահուստների աճը կազմել է 498 մլն դոլար։

Leave a comment