Փետրվար 26,2026 17:15
ՀՀ կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են և այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցի ուսումնասիրությունից։ «2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները․ ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է կատարողականի զեկույցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: