Հայաստան–Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ–ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները

Բաժանորդագրվել

«Մարգարա» անցման կետում միայն ՀՀ սահմանապահներն են կանգնած 2025 թվականի մարտի 1-ից։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում։

«Ներկայում չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է զեկույցում:

Հիշեցնենք` Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում 2025 թվականի մարտի 1-ից են ծառայություն իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։

Leave a comment