Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան՝ տարածաշրջանում խաղաղությանը աջակցելու համար էր․ Բոչորիշվիլի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը և պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում։

Այս մասին երկրի առաջին ալիքում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցը նպատակ ուներ աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

Նախարարը նաև մեկնաբանել է Վրաստանի տարածաշրջանային նախագծերից հնարավոր բացառման մասին խոսակցությունները։

«Երբ մենք խոսում ենք մեր տարածաշրջանի դերի, հիմնականում Միջին միջանցքի (ТМТМ) և Վրաստանի կարևորության մասին այս համատեքստում, անհնար է թերագնահատել այս դերը։ Դա անհնար է, որքան էլ որ մենք փորձենք։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը (TRIPP նախագիծը), և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանի մասին չհիշատակելը սխալ է։ Վրաստանը միակ երկիրն է, որն ունի ելք դեպի ծով, և միայն սա բավարար է, որպեսզի համոզենք, որ Վրաստանի դերը չի կարելի թերագնահատել»,- ընդգծել է Բոչորիշվիլին։

Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերաբերյալ նա նշել է, որ Վրաստանը բաց է խորհրդակցությունների համար։

Leave a comment