https://arm.sputniknews.ru/20260226/khvorhrdajin-zhvoghvovrdi-ceghaspanutjan-zhkhtumy-kqreakanacvi-petduman-yndunec-nakhagitsy-99236533.html
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը կքրեականացվի. Պետդուման ընդունեց նախագիծը
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը կքրեականացվի. Պետդուման ընդունեց նախագիծը
Sputnik Արմենիա
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ գերմանա-ֆաշիստական օկուպացիայի զոհ Է դարձել ավելի քան 13 միլիոն մարդ, այդ թվում` համակենտրոնացման ճամբարներում… 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T16:04+0400
2026-02-26T16:04+0400
2026-02-26T16:05+0400
վյաչեսլավ վոլոդին
պետդումա
ցեղասպանություն
ռուսաստան
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_0:162:3067:1887_1920x0_80_0_0_8a577ee1f8b8bed3505affa9417e31a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պետդուման այսօրվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստը ժխտելու և ցեղասպանության զոհերի հիշատակը վիրավորելու համար մինչև 5 տարվա ազատազրկման քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը:Փաստաթղթով առաջարկվում է լրացում կատարել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ և 354.1-րդ հոդվածներում՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու, ինչպես նաև այդ փաստը ժխտելու և նման հանցագործության զոհերի հիշատակը վիրավորելու համար:Ինչպես ավելի վաղ նշել էր Վյաչեսլավ Վոլոդինը, նացիստական օկուպացիայի զոհ է դարձել ավելի քան 13 միլիոն մարդ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, կենդանի թաղվածներ, համակենտրոնացման ճամբարներում և բժշկական փորձերի արդյունքում կտտանքների ենթարկվածներ։ Նրա խոսքով`նույնիսկ ութ տասնամյակ անց նացիստական հանցագործությունների ապացույցները շարունակում են փաստաթղթավորվել, և Ռուսաստանի 33 տարածաշրջանների դատարանները դրանք ճանաչել են որպես խորհրդային ժողովրդի դեմ ցեղասպանություն։Պետդումայի նախագահն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ուժեղացնել պատմական հիշողության իրավական պաշտպանությունը, ավելի արդյունավետորեն դիմակայել ֆաշիստների գործողությունները «սպիտակեցնելու» փորձերին և նացիզմի վերականգնմանը: Նա հավելել է, որ այդ վայրագությունները արդարացում չունեն և չեն կարող ունենալ, չի կարելի թույլ տալ, որ դրանք կրկնվեն։
խսհմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_167:0:2898:2048_1920x0_80_0_0_4da0d61f435edb4f99e790859f61b164.jpg.webp
վյաչեսլավ վոլոդին, պետդումա, ցեղասպանություն, ռուսաստան, խսհմ
վյաչեսլավ վոլոդին, պետդումա, ցեղասպանություն, ռուսաստան, խսհմ
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ գերմանա-ֆաշիստական օկուպացիայի զոհ Է դարձել ավելի քան 13 միլիոն մարդ, այդ թվում` համակենտրոնացման ճամբարներում կենդանի թաղված մարդիկ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պետդուման այսօրվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստը ժխտելու և ցեղասպանության զոհերի հիշատակը վիրավորելու համար մինչև 5 տարվա ազատազրկման քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը:
Փաստաթղթով առաջարկվում է լրացում կատարել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ և 354.1-րդ հոդվածներում՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու, ինչպես նաև այդ փաստը ժխտելու և նման հանցագործության զոհերի հիշատակը վիրավորելու համար:
Ինչպես ավելի վաղ նշել էր Վյաչեսլավ Վոլոդինը, նացիստական օկուպացիայի զոհ է դարձել ավելի քան 13 միլիոն մարդ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, կենդանի թաղվածներ, համակենտրոնացման ճամբարներում և բժշկական փորձերի արդյունքում կտտանքների ենթարկվածներ։ Նրա խոսքով`նույնիսկ ութ տասնամյակ անց նացիստական հանցագործությունների ապացույցները շարունակում են փաստաթղթավորվել, և Ռուսաստանի 33 տարածաշրջանների դատարանները դրանք ճանաչել են որպես խորհրդային ժողովրդի դեմ ցեղասպանություն։
Պետդումայի նախագահն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ուժեղացնել պատմական հիշողության իրավական պաշտպանությունը, ավելի արդյունավետորեն դիմակայել ֆաշիստների գործողությունները «սպիտակեցնելու» փորձերին և նացիզմի վերականգնմանը: Նա հավելել է, որ այդ վայրագությունները արդարացում չունեն և չեն կարող ունենալ, չի կարելի թույլ տալ, որ դրանք կրկնվեն։