Վստահ եմ՝ «Հայաստան» դաշինքը այսօրվա ներկայացվածությունն էլ չի ունենալու,ՀՅԴ-ն ինչ ֆորմատով ուզում է թող մասնակցի. Սիմոնյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ցուցակը ձևավորելու է հանձնաժողովում, այլ ոչ թե 1-2 մարդ: Պատվիրակների քանակը գրեթե 1000 է: Համաժողովըտեղի կունենա մոտակա ժամանակները:Կա մոտավորապես 300 թեկնածու, ֆիլտրացիայի փուլ այլևս չկա»,- այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակին և նշեց, որ հատկապես օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունեն և խնդիր է դրված կազմել Սահմանադրական մեծամասնություն:
Ինչվերաբերում է ընդդիմադիր ուժերից մի քանիսին, նա ասաց.«Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, իրենց գործն է, ինչֆորմատով ուզում են, թող մասնացեն: Ինձհամար միանշանակ է, չեմ ուզում սա համարեք քաղաքական հակառակորդին հարվածել,ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որ «Հայաստան» դաշինքը այսօր այստեղ ունի, էլ չի ունենալու,կարծում եմ՝ գուցե հնարավոր էինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի»,- ասաց նա ընդգծելքով, որ դա էլ հնարավոր է իրենց մշակած ընտրական օրենսգրքի պայմաններով:
«Իրենք մնացել են հին տրամաբանության մեջ, այս աշխատանքային ժամանակահատվածը որևէ բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի և հարևան երկրներիցորևէ մեկի նկատմամբտարածքային պահանջների մասին: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց դրա մասին, ասաց շատ վատ է, որ քեզ պարփակում ես 29.743 քառ կմ-ի մեջ, բայց միտքը դա էր, թող անեն այս առաջարկը հայ ժողովրդին, որմենք գալու ենք հարձակվելու ենք, պատերազմենքսկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու ՌԴ-չի հետ, թող այդ առաջարկնանեն, բայց կարծում եմ հայ ժողովուրդը մերժել է ու մերժելու է»,- ասաց նա ու հավելեց, որ խաղաղության գործընթացների մասինվատ բան խոսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ պրոպագանդիստներ: