Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան

Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսպիսով մենք նախագծում ենք ԹՐԻՓՓ նախագծի իրագործման կարևոր փուլը: Այս փուլում արդեն իսկ արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ՓԲԸ-ի բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու հարցի քննարկմանը:Հաջորդ փուլով մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի այն, որից հետո արդեն ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում ու արդեն գործնականում հնարավորություն կունենա իրականացնել աշխատանքները:

«Իհարկե արդեն այս երկուշաբթի օրը սկսեցին նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները, այսինքն տեղում՝ երկաթուղային հատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Զուգահեռ ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդակցման գծերի նախագծման աշխատանքներն են իրականացվում»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս ամենը դեռ անում է ՀՀ Կառավարությունը և երբ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը ձևավորված լինի գործերը կփոխանցեն իրեն:

«Սա անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է, որը պետք է իրականացնենք»,-ասաց վարչապետը:

Leave a comment