Իրանն ու ԱՄՆ-ն դրական են գնահատել միմյանց որոշ առաջարկներ․ IRIB

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը և Միացյալ Նահանգները դրական են արձագանքել Ժնևում կայացած հանդիպման ժամանակ միմյանց ներկայացված Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու մի քանի առաջարկներին:

Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը՝ հղում անելով բանակցություններում միջնորդող Օմանի ներկայացուցիչներին:

Հեռարձակողի տվյալներով՝ իրանա-ամերիկյան խորհրդակցություններին մասնակցում է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

Leave a comment