Իրանը փակում է օդային տարածքը Ադրբեջանի հետ

Իրանը, զորավարժությունների ֆոնին, փակում է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով բոլոր թռիչքների համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Minval.az-ի հաղորդմամբ՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։ Զորավարժություններն ընթանում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։

Leave a comment