Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմիններ՝ հայտարարել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«1000 զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հանձնվել են Ուկրաինային։ 35 զոհված ռուս զինվորների մարմինները հանձնվել են Ռուսաստանին»,- ասել է նա։

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին անգամ դիակներ են փոխանակել հունվարի 29-ին։ Մոսկվան Կիևին է հանձնել 1000 դիակ՝ ստանալով 38-ը։ Մեդինսկին բացատրել է, որ դիակները փոխանցվել են Ստամբուլի համաձայնագրերի համաձայն։

Leave a comment