Զելենսկին հուսով է, որ Ժնևի բանակցություններից հետո հնարավոր կլինի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնել նրանց (ամերիկյան կողմին) հակամարտությանը վերջ դնելու ջանքերի և բանակցություններին մասնակցելու համար։

«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին եռակողմ ձևաչափով բանակցային թիմերի հաջորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ Հուսով ենք, որ սա հնարավորություն կտա անցնելու առաջնորդների մակարդակով բանակցություններին»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ, Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Զելենսկին Թրամփի հետ զրույցում հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի այս տարի, ԱՄՆ նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից:

Leave a comment